Բավ է պառակտվել
17-06-2014 11:18

ԼՂՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Փարիզ կմեկնի

Հունիսի 16-ին մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության երկօրյա այցը Փարիզ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից։

Այցի առաջին օրը պատվիրակությունն այցելել է Փարիզյան շրջանում գտնվող Դպրոցասեր վարժարան, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտության հետ:

Նույն օրը պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն և հանդիպել դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ: Պատվիրակությունն այնուհետև ԼՂՀ Ազգային ժողովի անունից ծաղկեպսակ է դրել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի հուշարձանին, որից հետո Փարիզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սրահում հանդիպում ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի թեմական խորհրդի անդամների հետ:

Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում նախատեսվում են արցախցի խորհրդարանականների հանդիպումները Ֆրանսիայի Սենատում՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի, Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի և Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների հետ:

ԼՂՀ ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ռոմելա Դադայանը («Հայրենիք» խմբակցություն), Լյուդմիլա Բարսեղյանը («Ժողովրդավարություն» խմբակցություն/ և Արմեն Սարգսյանը («Դաշնակցություն») խմբակցություն/: