Բավ է պառակտվել
21-05-2014 13:49

ԼՂՀ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական կամք. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Եվրոպական միությանը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում թե՛ պաշտոնապես, թե՛ դիվանագիտական տարբեր ճանապարհներով մշտապես իր ջանքերն է գործադրում: Այսօր ԵՄ ընդլայնման ծրագրի 10-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված հանրային քննարկմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԵՄ-ն բավարար ջանքեր չի գործադրում այս հարցում:

Նա նշել է, որ պետք է ստեղծենք վստահության մթնոլորտ ու պայմաններ, որոնք կնպաստեն հակամարտությունը գոյություն ունեցող ձևաչափով կարգավորելուն: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները բոլոր ջանքերը գործադրում են այդ հարցի շուրջ, և հակամարտությունը ինչ-որ կերպ պետք է հենց այս շրջանակներում լուծում ստանան:

Տրայան Հրիստեան նաև ընդգծեց, որ ԼՂ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է բավարար քաղաքական կամք: