Բավ է պառակտվել
18-09-2022 11:37

ԱՄՆ ցանկացած օգնություն կարևոր է Հայաստանի պետականության համար. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ ցանկացած օգնություն կենսական նշանակություն ունի Հայաստանի պետականության համար, Երևանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կարծում ենք, որ հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ»,- ընդգծել է Սիմոնյանը։