Բավ է պառակտվել
30-10-2020 14:40

Ցանկացած խաղաղապահ հակամարտության գոտի տեղափոխվում է բացառապես երկու կողմի համաձայնության դեպքում․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ շփումների ժամանակ քննարկում է ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը` Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության կարևորության մասին, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ցանկացած խաղաղապահ հակամարտության գոտի տեղափոխվում է բացառապես երկու կողմի համաձայնության դեպքում:

Հարցին` պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը հակամարտության գոտի ուղարկել իր խաղաղապահներին, եթե լինի Ադրբեջանի համաձայնությունը, Պեսկովը պատասխանել է.
«Ես այստեղ ինչ-որ ենթադրությունների քննարկմամբ չէի զբաղվի»:

Ի պատասխան հարցի` ՌԴ նախագահն արդյո՞ք ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության հնարավորությունը, Պեսկովը նշել է.
«ՌԴ նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի ամենալայն շրջանակը»:

Արմինե Գևորգյան