Բավ է պառակտվել
15-02-2021 20:21

Ցանկացած հայտարարություն այն մասին, որ Ադրբեջանը հատուկ ճանապարհ կունենա Մեղրիի միջով անհիմն է․ ՀՀ ԱԳՆ

Ցանկացած հայտարարություն այն մասին, որ Ադրբեջանը հատուկ ճանապարհ կունենա Մեղրիի միջով անհիմն է։ Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կլինի բացառապես Հայաստանի ինքնիշխանության իրավազորության ներքո։
Հայաստանի իրավազորությունից դուրս ոչ մի ադրբեջանական միջանցք Մեղրիի միջով չի լինի։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա ՆԱղդալյանը, պատասխանելով Արմենպրես տեղեկատվական գործակալության հարցին։
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ ալիևը հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում կա հատուկ դրույթ Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին։
Նաղդալյանն ասյ կապակցությամբ հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում նշված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին, և հենց այս մոտեցմամբ է Հայաստանը հանդես գալիս տարածաշրջանում կայունություն հաստատելու և համագործակցության հեռանկարների հարցերում: Վերոնշյալ կետը չի պարունակում հատուկ ռեժիմով որևէ միջանցքի ստեղծման դրույթներ։
«Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- հայտարարել է Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ստորագրված եռակողմ հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:
Նույն 9-րդ կետում նշվում է, որ Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:

Նույն 9-րդ պարբերությունում նշվում է, որ Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը: