Բավ է պառակտվել
01-10-2020 15:00

Այս հակամարտությունում  երրորդ երկրի ցանկացած մասնակցություն կարող է ունենալ բացասական հետևանք․Պեսկով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկին հավանական աջակցության մասին ցանկացած հայտարարություն չափազանց վնասակար է և կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ: Նման տեսակետ է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կարծում ենք՝ կողմերից մեկին հավանական ռազմական աջակցություն ցույց տալու վերաբերյալ հայտարարությունը լարվածության հետագա սրման գործում ամենայն հավանականությամբ կրում է սադրիչ բնույթ: Մենք կարծում ենք, որ այսօր նման հայտարարությունները շատ վնասակար են: Եվ, իհարկե, մեր կարծիքով, այս հակամարտությունում երրորդ երկրի ցանկացած մասնակցություն կարող է ունենալ բացասական հետևանք»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամները երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել են Լեռնային Ղարարաբաղ Սիրիայից և Լիբիայից զինյալներին տարածաշրջան տեղափոխելու ծայրահեղ վտանգավորության մասին։

«Հանդիպման մասնակիցները նշել են ծայրահեղ վտանգը տարածաշրջանում ՝ կապված Սիրիայից և Լիբիայից այնտեղ զինյալների տեղափոխման հետ», — ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: