Բավ է պառակտվել
27-05-2019 18:17

Աննայի սերն առ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, ով ծառայում է Արցախում, այս օրերին գտնվում է Երևանում:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում պարզաբանեց, որ իր որդին մյուս զինվոր ընկերների հետ եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների ու նրա այստեղ լինելը ժամանակավոր է:
«Նրա Երևան գալը ոչ մի նման բանի հետ կապ չունի, ինքը, ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայությունը: Սա միակ դեպքը չէ, դեռ 1 տարի Աշոտը պետք է ծառայի, ենթադրում եմ, որ գուցե այդ 1 տարվա ընթացքում նորից լինեն տարբեր զորամասերում՝ վերապատրաստումների համար: Մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր»,- ասաց Աննա Հակոբյանը,շեշտելով, որ որդու ծառայությունը որևէ կերպ չի տարբերվում ՀՀ ԶՈւ-ի մյուս զինվորերի ծառայությունից։
Վարչապետի տիկինը անդրադարձավ այն հարցին, թե ինչու է հաճախ ուղեկցում ամուսնուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտասահմանյան այցերի ժամանակ։ Տիկին Հակոբյանը նախ ընդգծեց, որ ինքը պետբյուջեի հաշվին չի մեկնում:
Լրագրողների դիտարկմանը թե նախորդ իշխանության ներկայցուցիչների կանայք երբևէ իրենց ամուսիններին այդքան չեն ուղեկցել, չնայած նրանք էլ են ծանրաբեռնված աշխատել՝ Աննա Հակոբյանը տվեց յուրօրինակ պատասխան:
«Դե, նախորդները չէին անում, բայց ես ի՞նչ ասեմ, չգիտեմ՝ ինչու չէին անում, իրենք էլ կարող էին, իրենք էլ ունեին էդ հնարավորությունը, երբ որ իրենց ամուսինները մեկնում էին որևէ տեղ, կարող էին նստել ինքնաթիռ և իրենց կողքը լինել։ Հիմա ես ի՞նչ իմանամ՝ ինչի չէին անում։ Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»,- ասաց տիկինը։
Հակոբյանը հավելեց, որ իր գործուղումներն ավելի շատ են, քանի որ «Իմ քայլը» և City of smile հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ 

 

Արմինե Գևորգյան