Բավ է պառակտվել
30-05-2021 09:52

Անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա հայ-ադրբեջանական սահմանին․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Լյուքսեմբուրգի ԱԳՆ–ն հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները որակել է որպես անհանգստացնող և վտանգավոր։ «Անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց», - գրված է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի թվիթերում։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մայիսի 27-ին հայտարարեց, որ ադրբեջանական զինուժը շրջապատել և գերեվարել է Հայաստանի Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ վեց զինծառայողի։ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի այս գորոծողություններն անվանել է սադրանքի շարունակություն, «ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունն», ինչպես նաև պահանջել է անհապաղ և անվերապահ վերադարձնել գերեվարված զինժառայողներին։