Բավ է պառակտվել
04-02-2014 10:42

Մոսկավայում կովկասցի ուսանողին փորձել են սպանել

 «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահներին տեղեկացնում է, որ անհայտ անձը Մոսկավյում փորձել է սպանել Մայրաքաղաքի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողին, տուժածը հիվանդանոցում է: Հաղորդագրության համաձայն՝ նախօրեի երեկոյան Պերվոմայսկայա փողոցում՝ թիվ 112 շենքի մոտ, անհայտ անձը մոտեցել է կայանած Mercedes S500 ավտոմեքենային, հինգ անգամ կրակել վարորդի ուղղությամբ և փախել: Տուժածը, ով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի 5-րդ կուրսի 24-ամյա ուսանող է՝ կովկասյան հանրապետություններից մեկից, հրազենային վերքերով հոսպիտալացվել է: Մահափորձի և զենքի ապօրինի շրջանառության փաստով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները և տեղի ունեցածի շարժառիթները ճշտվում են: