Բավ է պառակտվել
06-02-2019 15:23

Մակրոնը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել Ֆրանսիայում

Ֆրանսիայում կսահմանվի Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր, որը կնշվի ապրիլի 24-ին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիահի նախագահ Էմանուիլ Մակրոնն իր ելույթում Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների Համակարգող կոմիտեի ամենամյա ընթրիքի ժամանակ։

Ըստ AFP-ի, Մակրոնն ասել է․“1915 թվականից Ֆրանսիան ցեղասպանությունն կոչում է իր անվամբ․հանցագործություն մարդկության, քաղաքակրթության դեմ, որը երկար պայքարից հետո 2001 թվականին որպես այդպիսին ճանաչվեց օրենքով”։
“Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում: Ինչպես դուք, ձեզ հետ միասին ես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», - հավելել է նա։

Մակրոնը նշել է, որ այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու “մեր արժեքները տվյալ համատեքստում”, սակայն ասել է նաև, որ “նախագահ Էրդողանն ամբողջ թուրք ժողովուրդը չէ”