Բավ է պառակտվել
21-09-2022 13:53

Մակրոնը Հայաստանի ժողովրդին խոստացել է անձնական աջակցություն տարածաշրջանում էսկալացիայի կարգավորման հարցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, շնորհավորելով իր հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ, իր անձնական աջակցությունն է խոստացել տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման հարցում։։

«Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։: Ֆրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման», - ասվում է Մակրոնի ուղերձում, որը տարածել է Երևանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան Ֆրանսիան վճռականորեն օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի կարգավորմանը։

«Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերում ի նպաստ Եվրամիության ջանքերի՝ առաջ մղելու կողմերի միջև երկխոսությունը՝ միաժամանակ մնալով լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահի իր դերում։ Այս առումով կարող եք ապավինել իմ անձնական հանձնառությանը՝ ի շահ մեր ժողովուրդների», - նշել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը հին և ամուր է անվանել երկու երկրների միջև բարեկամությունը։ «Մենք օրինակելի համագործակցություն ենք զարգացնում բոլոր ոլորտներում, մասնավորապես, նկատի ունեմ մեր կողմից ընդունված երկկողմ տնտեսական ճանապարհային քարտեզը և մարտի 9-ին Փարիզում կայացած «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» միջոցառումը, որը միավորեց տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը և տնտեսական դերակատարներին՝ մշակելու նոր նախագծեր», - ասվում է ուղերձում։

Նա հավաստիացրել է, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։

2022 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության հռչակման 31-րդ տարեդարձը։