Բավ է պառակտվել
14-05-2021 10:53

Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Մակրոնն ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը

Ֆրանսիան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասնակցությամբ: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարվել են Ելիսեյան պալատում ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցից հետո։

«Հանրապետության Նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», - հայտնել են Մակրոնի աշխատակազմից։ «Ֆրանսիան ձգտում է տարածաշրջանում լարվածությունը թուլացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով` այս տարածաշրջանում կայունություն և անվտանգություն հաստատելու համար», - շեշտվել է Ելիսեյան պալատում:

Մակրոնի շրջապատը շեշտել է, որ «Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով ձգտում է թուլացնել տարածաշրջանում առկա լարվածությունն` այս տարածաշրջանում կայունություն և անվտանգություն հաստատելու համար»:

Չորեքշաբթի ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, բայց հայկական զինված ուժերի ձեռնարկած միջոցառումներից հետո դադարեցրել այդ աշխատանքները, ընթանում են բանակցություններ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Նույն օրը երելոյան Փաշնյանը հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կատարվածն անվանեց ոոտնձգություն Հայաստանի տարածքի նկատմամբ։ Նրա խոսքով, ադրբեջանական զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և առաջխաղացել 3,5 կմ։

Ղարաբաղյան հակամարտության գոտում նախոորդ աշնանը մարտական գործողությունների ավարտից հետո, երբ Բաքվի վերահսկողության տակ անցավ Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջան՝ Ադրբեջանի հետ Հայաստանի նոր սահմանը ձևավորվեց Սյունիքի մարզի մոտ։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ այնտեղ սկսվեցին ակտիվ ռազմական գործողություններ: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով հնարավոր դարձավ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը: Փաստաթղթի համաձայն, ադրբեջանական և հայկական կողմերը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում, մի շարք շրջաններ անցան Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահները: