Բավ է պառակտվել
09-07-2021 20:38

Լարվածության գագաթնակետ․ The Sun-ը կարծում է, որ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն մոտ են երրորդ համաշխարհային պատերազմին

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները հասել են լարվածության գագաթնակետին, աշխարհն անհանգստացած է երրորդ համաշխարհային պատերազմ սկսվելու հավանականությամբ, ասվում է բրիտանական The Sun տաբլոիդի հրապարակման մեջ:

«Երրորդ համաշխարհային պատերազմի նկատմամբ վախը մեծանում է այն բանից հետո, երբ Բալթիկ ծովում նկատվեցին ռուսական միջուկային սուզանավեր, երբ ԱՄՆ-ն մասնակցում է Սև ծովում տեղի ունեցող ռազմական խաղերին», - ասվում է հոդվածում, որից հատվածներ է հրապարակել «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Միաժամանակ, հեղինակը հավելում է, որ ռուսական սուզանավերը մտադիր են մասնակցել հուլիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառմանը: Եվ այնուամենայնիվ, ակնհայտ է Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի երկրների հարաբերությունների սրումը: Սև ծովում ակտիվացել են «Ծովային զեփյուռ» զորավարժություններն, իսկ մի փոքր վաղ տեղի ունեցավ բրիտանական Defender կործանիչի հետ միջադեպը: «Ըստ հաղորդումների, քանի որ երկու երկրներն էլ դեգերում են օվկիանոսներում, Մոսկվան հայտարարեց, որ Սև ծովում զորախաղերը ռազմական լարվածության սրման իրական վտանգ են ներկայացնում», - նշում է հեղինակը:

Այնուամենայնիվ, Բալթիկ ծովում երեք ռուսական սուզանավերի հայտնվելը պետք է ընկալվի որպես ուժի ցուցադրություն, վստահ է պաշտպանության հարցերով վերլուծաբան Խ.Ի. Սատոնը։ «Դրանք միակ միջուկային սուզանավերն են Բալթիկայում: Դա ուժի ցուցադրում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանների համար», - շեշտել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բրիտանիան 200 միլիոն ֆունտ ստերլինգով ավելացրել է ռազմածովային պաշտպանությանը և հակառակորդի ստորջրյա սարքերի մերձակա ջրեր ներթափանցմանը հակազդելուն ուղղված ֆինանսավորումը: Կմեծացվի այդ ոլորտում մասնագիտացված ծովային ավիացիայի շարժակազմը և կինտենսիվացվեն վարժանքները: