Բա՛վ է պառակտվել
14-08-2020 11:35

Մանե Թանդիլյանը վայր դրեց պատգամավորական մանդատը․հայտնի է փոխարինողի անունը․

 

Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ առողջական խնդիրների պատճառով թողնում է պատգամավորական ու ակտիվ քաղաքական գործունեությունը.

«Սիրելի հայրենակիցներ,

Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։

Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։

Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալրել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ․․․

Շնորհակալությու՛ն և առողջությու՛ն բոլորիդ։

Քիչ առաջ  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածեց, որ   

Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին, ով հանդիսանում է «Լուսավոր Հայաստան»  կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ:

 

 

Արմինե Գեւորգյան

 

<Իմ քայլի>> պատգամավոր Էդգար Առաքելյանը վայր է դնում մանդատը
7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ
«Իմ քայլ-ի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը իր մանդատը վայր է դնում
Ի՞նչ է կատարվում Լուսավոր Հայաստանում
Իմ քայլի պատգամավորը գնում է ԱԺ –ից ու փակում դուռը իր ետևից