Բավ է պառակտվել
12-06-2019 14:07

Մանոյանը խոսել է Հայաստանի և Արցախի միջև վերջին 20 տարիներում աննախադեպ լարվածության մասին

Հայաստանն ու Արցախը հատել են երկկողմ լարվածության էսկալացիայի սահմանները, կարծում է ՀՅԴ “Հայ Դատ” գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Վերջին ժամանակաշրջանում հայկական լրատվամիջոցներն ակտիվորեն խոսում են Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև լարվածության առկայության մասին։ Ավելին, ասվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իբր, պահանջել է Արցախի նախագահ Բակո Սահակյանից ազատել պաշտոնից Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, սպառնալով հակառակ դեպքում դադարեցնել ֆինանսական աջակցությունը։ Ավելի ուշ այս տեղեկությունը պաշտոնապես հերքել է Հայաստանի ֆինանսների նախարարությունը, տեղեկացնելով, որ բոլոր միջոցները ժամանակին փոխանցվում են։ Հրաժարական տալիս Բալասանյանն անձամբ հայտարարել է, որ դիմել է այդ քայլին, քանի որ մտադիր է մասնակցել է Արցախի նախագահի ընտրություններին։

՛Հայաստանի և Արցախի միջև նման լարվածություն չի եղել առնվազն վերջին 20 տարվա ընթացքում”,-ասել է Մանոյանը։

Նա հավելել է, որ մինչ այդ Արցախը տարաձայնություններ ուներ կապված Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ, սակայն ոչ այս աստիճանի։

“Հայաստանն ու Արցախը հատել են երկկողմ լարվածության էսկալացիայի սահմանները, և դա բացասաբար է անդրադառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, մանավանդ, որ լարվածություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Խնդիրը զուտ երկու անձերի՝ Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի փոխհարաբերություններում է, մնացածը՝ ԶԼՄ-ների հորինվածքն է”,- ասել է Մանոյանը։

Նրա կարծիքով, խնդիրը պետք է լուծել, որպեսզի հակառակորդը չփորձի օգտագործել իրավիճակը շփման գծում իր դիրքերն ակտիվացնելու համար։

Միաժամանակ, նա նշել է, որ Արցածում բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները ոչ մի կերպ կապված չեն այդ տարաձայնություների հետ, ընդգծելով, որ նրանցից ծատերն ավելի բարձր պածտոնների են նշանակվել։

“Հարկավոր չէ Հայաստանի և Արցախի հասարակությունները միմյանց դեմ տրամադրել, և․ առաջին հերթին, երկրի ղեկավարությունը չպետք է զբաղվի ագրեսիվ հռետորաբանությամբ”,-ասել է Մանոյանը։

Նախօրեին Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի ԱԻ պետծառայության տնօրենի պաշտոնից և նշանակվել ոստիկանապետ։