Բավ է պառակտվել
15-02-2014 14:25

Գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կգլխավորի ԵԿՄ-ն


Այսօր կայացած Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի ընթացքում գեներալ Մանվել Գրիգորյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում՝ առանց դեմ կամ ձեռնպահ ձայների: Վերընտրվելուց հետո գեներալը, շնորհակալություն հայտնելով բոլորին՝ ընդգծեց, որ ինքը դեռ 30 տարի պետք է ծառայի հայրենիքին: «Չասեն՝ հիվանդ ա կամ սկսեն մարդ ման գալ: 30 տարի… Սաղ աշխարհը հիմա նայում ա»,- նշեց նա:
Այնուհետև գեներալը ցանկություն հայտնեց հենց բեմից պատասխանել, իրհամոզմամբ, լրագրողների կողմից հաճախ տրվող հարցերին:
«Երկրապահը չի կարող մի քանի մաս լինել, երկրապահը աշխարհի որ մասում էլ լինի, երկրապահ ա: Մենք չենք կարող միասնական չլինել, ով փորձի քանդի՝ կփտի: Հայ ազգի մեջ խառնակչություն չի կարելի անել: Մեր երկրի փրկությունը միայն միասնականության մեջ ա, անկախ լավ ու վատ լինելուց, մենք չենք կարա վատ ու լավ դնենք: Դրա համար բոլորիցդ շնորհակալ եմ: Երկրապահը այս երկրի արմատն ա»,- ասաց նա: