Բավ է պառակտվել
25-02-2014 13:55

«ԱԺ դահլիճից դուրս որոշ պատգամավորներ փորձում են հոգեբանական գիտությունների թեկնածուի կերպարի մեջ մտնել». Մ. Եսայան

«Եթե ուզում ենք, որ հանձնաժողովը տա իր արդյունքները, ուրեմն պիտի աշխատեն պրոֆեսիոնալներ՝ մարդիկ, որոնց խելքն աշխատում է, որոնք գիտեն, որ շատախոսությունը երբեմն վնաս է առողջության համար»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ամրադառնալով Գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ և ՕԵԿ առաջարկին:
Պատգամավորի խոսքով՝դահլիճից դուրս որոշ պատգամավորներ փորձում են «հոգեբանական գիտությունների թեկնածուի կամ սկսնակի կերպարի մեջ մտնել և որոշակի հոգեբանական գնահատականներ տալ իրենց գործընկերներին»։
Վերադառնալով գազային հանձնաժողով ստեղծելու առաջարկին, Մարգարիտ Եսայանն ասաց, որ ոչ իշխանական պատգամավորները դժգոհության ալիք բարձրացրին, երբ վաճառվում էր «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնեմասը: «Կուզենայի, որ այդ սկզբունքայնությունը դրսևորվեր, երբ վաճառվում էր մյուս ութսուն տոկոսը: Սա ցավալի է, բայց երբ խոսում ենք սկզբունքայնության մասին, պետք է խոսենք ընդհանուր սկզբունքայնության մասին ու խոսենք անկողմնակալ»,-ասաց պատգամավորը: