Բավ է պառակտվել
03-03-2014 15:04

«Մեր ընդդիմադիր գործիչներից շատերը հակված են այնպիսի քաղաքականության, որը չի հանգեցնի արյունահեղության»սոցիոլոգ

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ 2008-ի մարտի 1-ի դեպքերի կրկնության համար պայմաններ չկան: «Հայ հասարակության մեծ մասը հակված չէ հակամարտության»,-նշեց բանախոսն ու ավեկացրեց, որ մեր ընդդիմադիր գործիչներից շատերը հակված են այնպիսի քաղաքականության, որը չի հանգեցնի արյունահեղության:
«2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ հասարակությունը պետք է համապատասխան դասեր քաղեր և այնպիսի հասարակական մթնոլորտ ապահովեր, որտեղ նման բան այլևս չկրկնվեր»,-ասաց սոցիոլոգը: Ըստ նրա՝ այդ ողբերգական իրադարձությունների ամենակարևոր դասը հետևյալն է. «Մենք պետք է այնպես անենք, որպեսզի այլևս հայի արյուն չթափվի», - ընդգծել է սոցիոլոգը:
Հիշեցնենք, որ 2008 թ. մարտի 1-ին Երևանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք: Արդյունքում Երևանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: Իշխանությունները տեղի ունեցածը համարեցին զանգվածային անկարգություններ: