Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատ նախագահ Մարտին Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նախագահ Սերժ Սարգսյանը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը: