Բավ է պառակտվել
07-05-2020 15:54

Մարուքյանն ու Փաշինյանն ԱԺ-ում առանձնազրույց են ունեցել


Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի հետ:
Հանդիպումից հետո Կառավարության ղեկավարը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:
Էդմոն Մարուքյանը լրագրողներին ասաց, որ միասին սուրճ են խմել և զրուցել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին:
«Երեկ ես հրավիրել եմ ԱԳ նախարարին 11:30-ի ընդմիջմանը, սուրճ ենք խմել և զրուցել ենք ԱԳ նախարարի հետ: Թեման եղել է մտահոգությունները, շահարկումներ, Արցախի հիմնախնդրի հետ կապված, այսօր էլ վարչաետին էի հրավիրել նույն թեմայով: Էլի զրուցել ենք, սուրճ ենք խմել»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանը նշեց, որ զրուցել են այն բոլոր հայտարարությունների մասին, որոնք հրապարակայնորներ են արվում. «Դրանք այն են ինչ-որ կա, դրանից դուրս որևէ բան չկա, Արցախի հարցն այն հարցն է, որ բոլորս այս առումով համախմբված ենք: Ժամանակ առ ժամանակ կարիք կա նման քննարկումներ ունենալու, ճշտումներ կատարելու համար:»,- ասաց նա:

Հարցին՝ ամբիոնից հնչեցված պատասխանները պա՞րզ չէին, որ որոշեց այդ հարցով վերջակետ դնել, նա պատասխանեց. «Կարճ կարող եմ ասել Արցախի հիմնախնդրով այս պահին այն եղած շահարկումները, որոնք կան դրանք բոլորը ինձ համար և՛ ի սկզբանե, և՛ հիմա առավել ևս, փարատված են»:

Դիտարկմանը թե ի՞նչ է հարցրել վարչապետին, նա ասաց, եթե իր հարցերը պետք լիներ հնչեցնելու, ապա , կհնչեցներ հարցուպատասխանի ժամանակ, բայց քանի որ այդ հարցերը հարցուպատասխան ի չեն, տեղի են ունենում նաև կոնիֆդենցիալ հանդիպումներ:
«Հրապարակային հայտարարություններից դուրս որևէ մտահոգիչ բան չկա: Ինձ համար Արցախի հիմնախնդրի վերաբերյալ եղած շահարկումները փարատված էին նախկինում, հիմա էլ են փարատված: Այս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված, որևէ փաստաթուղթ չի բանակցվում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ըստ էության, Արցախի հարցում բոլորը համախմբված են, տարաձայնություններ չունեն:

 

 

Արմինե Գևորգյան