Բավ է պառակտվել
16-04-2019 14:56

Մարուքյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել չզբաղվել օրենսդրական նախաձեռնությունների գրագողությամբ (տեսանյութ)

“Լուսավոր Հայաստան” խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը երեքշաբթի խորհրդարանի նիստի ընթացքում կառավարությանը կոչ է արել չզբաղվել օրենսդրական նախաձեռնությունների գրագողությամբ։

Կռվախնձոր

Հայաստանի խորհրդարանը մերժել է օրակարգում ընդգրկել “Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում” փոփոխություններ կատարելու մասին “Լուսավոր Հայաստան” խմբակցության առաջարկած օրենքի նախագիծը։ Փոփոխությունների փաթեթով առաջարկվում է զինծառայության ավարտից անմիջապես հետո զորացրված քաղաքացիների պարտադիր բուժզննում՝ զինծառայության ընթացքում ի հայտ եկած հիվանդությունների բացահայտման նպատակով։ Նախատեսվում է ծախսերը փոխհատուցել Զինծառայողների ապահովագրման ֆոնդից։ Կառավարության գնահատականով այդ նպատակի համար կպահանջվի շուրջ 150մլն․դրամ։

Խորհրդարանականների առաջարկը ստացել է իշխանության և պաշտպանության ու անվտանգության հարցերով մշտական հանձնաժողի բացասական գնահատականը, սակայն կառավարությունը նույնաբովանդակ որոշում է կայացրել:

“Ստացվում է, որ մենք գաղափարներ ենք առաջարկում, բացասական եզրակացություն ստանում, որից հետո կառավարույթունը դրանք ներկայցնում է որպես սեփական որոշում։ Խնդիրը նրանում է, որ օրենսդրական փոփոխությունները իրավական մակարդակով են ամրագրում գործառույթներն ու պարտականությունները, ինչը չի կարող անել կառավարության որոշումը, որն ավելի ցածր իրավական ուժ ունի և որը կարելի է հետագայում ինքնուրույն վերանայել”,-ասել է նախագծի հեղինակներից մեկը՝ Տարոն Սիմոնյանը։

Իշխանությունները կոչ են անում ճանճից փիղ չսարքել

Իր հերթին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ օրինագիծը արդիական է, բայց կան բազմաթիվ թերություններ, մասնավորապես`ֆոնդից լրացուցիչ հետազոտությունների և փոխհատուցման ֆինանսավորման հարցերում:

“Նախաձեռնությունը արտացոլված է կառավարության որոշման մեջ հետագայում հնարավոր քաշքշուկից զերծ մնալու նպատակով։ Մենք պատկերցում չունենք, ինչ միջոցներ կպահանջվեն լրացուցիչ ֆինանսավորման համար”,- ասել է նա։

Ըստ նրա, զորացրվածների բուժզննումը կարող է նաև խնդիրներ հարուցել բուժհիմնարկներում, քանի որ ժամկետներով կհամնկնի զորակոչի հետ։

“Հետագայում, եթե խնդիրներ չլինեն, կարելի է որոշմանն օրենսդրական ուժ տալ։ Այս խարցում հեղինակային իրավունքի կարիք չկա, քանի որ այն անվտանգությանն է վերաբերում”,-ասել է Կարապետյանը։

Գրագողություն էլ կա, գրագողություն էլ

Պատգամավորների նախաձեռնությունը մերժելու մասին որոշումն առաջացրել փոփոխությունների հեղինակներից մեկի`”Լուսավոր Հայաստան” խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանի դժգոհությունը, ով կոչ է արել կառավարությանը նշել պատգամավորների կողմից առաջարկված, սակայն կառավարության կողմից որպես սեփականություն ընդունված նախաձեռնությունների հեղինակներին:

“Սա սիրուն չէ: Հեղինակային իրավունքի մասին չէ խոսքը: Ձեր ուժն այստեղ կուրսայինները ուրիշի փոխարեն գրելու օրենք բերեց, և արգելեցինք գրագողությունը, բայց Կառավարությունը գրագողությամբ է զբաղված: Գաղափարը տվել ենք օրենքի մակարդակով, բայց կառավարության որոշման մակարդակով ընդունել եք: Եթե խնդիրները կլուծվեն, շատ ուրախ կլինենք, բայց հորդորում ենք՝ մեր գաղափարներն օգտագործելիս գոնե մի տեղ նշել այդ մասին, որպեսզի երբ “զոմբիական” հարձակման ենք ենթարկվում, մարդիկ իմանան՝ մենք էլ ենք լավ բան արել”,- ասել է Մարուքյանը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն, իր հերթին, ընդգծել է, որ արդեն բոլորը գիտեն, որ դա “Լուսավոր Հայաստան” խմբակցության նախաձեռնությունն է և հորդորել է կառավարությանը նիստի ժամանակ ևս մեկ անգամ շեշտել այդ հանգամանքը: