Բավ է պառակտվել
04-03-2021 14:18

Մարուքյանը ներկայացրել է Փաշինյանի հետ հանդիպման մանրամասները

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդը հանդիպել է կառավարության ղեկավարի հետ և նրա հետ քննարկել հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը:

Երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ բանակցությունները կշարունակվեն այն բանից հետո, երբ Բարգավաճ Հայաստանն արտահայտի իր դիրքորոշումը: Այս մասին հինգշաբթի օրը հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարի խոսքով՝ Փաշինյանը ԶՈՒ ԳՇ պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների հետ:

«Մենք չպետք է որևէ ձևով քաղաքականացնենք զինված ուժերը: Ես առաջարկեցի զինված ուժերը թողնել իր տեղում, գնալ ընտրությունների: Ընտրություններն ամենահիմնարար հարցն են, որովհետև առանց դրանց մենք չենք կարող դուրս գալ ճգնաժամից», - ասաց Մարուքյանը:

Ինչպես շեշտեց ընդդիմադիրը, ե՛ւ ինքը, ե՛ւ կառավարության ղեկավարը պատրաստ են շարունակել բանակցությունները: Քննարկումները կշարունակվեն այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն, որը նույնպես ներկայացված է խորհրդարանում, կարտահայտի իր դիրքորոշումը։ քննարկումները կշարունակվեն:
«Հարցը չի կարող լուծված համարվել միայն մեր դիրքորոշման հիման վրա», - հավելեց Մարուքյանը:
Նա հույս հայտնեց, որ բանակցություններն ի վերջո հաջողությամբ կպսակվեն:

Փաշինյան-Մարուքյան հանդիպումը պետք է կայանար մարտի 3-ին, բայց հետաձգվեց: Նախօրեին Փաշինյանն ասաց, որ հույս ունի խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնության գալ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Նա համոզված է, որ ընտրությունները կօգնեն հաղթահարել երկրում առկա քաղաքական ճգնաժամը:

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը հանդես էր եկել քաղաքական ճգնաժամի լուծման, իր կարծիքով՝ օպտիմալ տարբերակով, որը թույլ կտա խուսափել ցնցումներից: Մասնավորապես, Մարուքյանն առաջարկել էր Փաշինյանին հետ կանչել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին հեռացնելու իր առաջարկը: Ի պատասխան «Լուսավոր Հայաստանը» համաձայնվում է հուշագիր ստորագրել իշխանությունների հետ, ըստ որի՝ ընդդիմադիր խմբակցությունը չի առաջադրի վարչապետի իր թեկնածուին: Դրանից հետո որոշում է կայացվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Փաշինյանը մարտի 1-ին կայացած հանրահավաքում ասաց, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, բայց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա: