Բավ է պառակտվել
08-11-2022 18:28

Մարուքյանը հանդիմանել է միջազգային գործընկերներին հայերի էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը լեգիտիմացնելու համար

Հատուկ նշանակության դեսպան Էդմոն Մարուքյանը Մարուքյանը հանդիմանել է միջազգային գործընկերներին հայերի նկատմամբ ադրբեջանական էթնիկ զտումների քաղաքականությունը լեգիտիմացնելու համար։

«Այսօր Ադրբեջանին շնորհավորող միջազգային գործընկերները պետք է փորձեն պարզել, թե որտեղ են այժմ Շուշիում, Հադրութում և այլ գյուղերում ապրած հայերը: Նրանք պարզապես կգիտակցեն, որ Ադրբեջանին փաստորեն շնորհավորում են էթնիկ զտումների կապակցությամբ, այսինքն՝ օրինականացնում են դրանք»,- գրել է Մարուքյանը Twitter-ում: