Բավ է պառակտվել
28-10-2022 14:40

Ռուսաստանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Մատվիենկո

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Ռուսաստանը հանդես է եկել ու հանդես է գալիս որպես միջնորդ և աջակցություն կցուցաբերի, որ երկու պետությունները խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնեն», - ասել է Մատվիենկոն Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը:

Դաշնության խորհրդի խոսնակը հիշեցրել է, որ ելույթ ունենալով Վալդայի համաժողովում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և իհարկե, այն պետք է հաշվի առնի երկու երկրների շահերը:
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է սահմանազատման և խնդրահարույց հարցերի վերաբերյալ լուծումներ գտնեն», - ասել է Մատվիենկոն:
Նա նշել է, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաև խորհրդարանական գծով համագործակցությունը։
Հանդիպումը կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակում։