Բավ է պառակտվել
23-09-2014 13:00

Ադրբեջանցիները ձգտում են խաղաղության. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

«Իմ խաղաղություն պահպանելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչն ուղղված է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Հայաստանին՝ երկու երկրների ղեկավարներին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեի՝ ժողովրդի ազատ կամքի արտահայտման փասին եւ այդ տեսակետից ադրբեջանական կողմի ռազմամոլ հայտարարություններին, նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը: Դեսպանի համոզմամբ՝ խաղաղությանը ձգտում են և հայկական, և ադրբեջանական կողմը: «Շատ կարեոր է նաև ժողովուրդներին նախապատրաստել խաղաղությանը: Այստեղ խոսքը նաև փոխզիջումների մասին է, որոնց երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն », - նշեց բրիտանուհի դիվանագետը: