Բավ է պառակտվել
21-07-2014 15:30

Եթե ԵՄ-ն բարեփոխումներ չիրականացնի Մեծ Բրիտանիան կլքի կառույցը

Միացյալ Թագավորության նոր արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտատրարել է, եթե Եվրամիությունն արմատական բարեփոխումներ չիրականացնի Մեծ Բրիտանիան կլքի կառույցը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: «Եվրամիությունը եթե չբարեփոխվի, չի համապատասխանի Մեծ Բրիտանիայի շահերին: Եթե ԵՄ-ի մեր գործընկերները հայտարարեն, որ պատրաստ չեն փոփոխությունների և բանակցությունների, ապա ակնհայտ է, թե որը կլինի բրիտանացիների արձագանքը»,-ասել է նախարարը: Գործող վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե 2015թ.-ի ընտրություններից հետո ինքն իշխանության մնա, ապա 2017թ.-ին հանրաքվե տեղի կունենա ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վերաբերյալ: Եվ քվեաթերթիկում դրված կլինի Լոնդոնի՝ Եվրամիությունից դուրս գալու հարցը: «Անհրաժեշտ է խորացված բանակցություններ անցկացնել և ԵՄ-ում էական փոփոխություններ անել, որպեսզի Մեծ Բրիտանիան համոզվի, որ իրեն լսել են: Դրանից հետո մենք կդիմենք բրիտանացի ժողովրդին»,-ասել է նա: