Բավ է պառակտվել
07-03-2022 21:55

Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանի սպասումները Ուկրաինայի հետ բանակցություններից չարդարացան

Ռուսական և ուկրաինական կողմերի միջև Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն, թեև դրանցից սպասումները չարդարացան։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո։

«Բանակցություններից մեր սպասումները չարդարացան, բայց հուսով ենք, որ հաջորդ անգամ կկարողանանք ավելի էական առաջընթաց ունենալ, բանակցությունները կշարունակվեն»,- ասել է նա։

Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանը ակնկալում էր ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններում գոնե արձանագրություն ստորագրել, սակայն ոչինչ չի հաջողվել ստորագրել։

«Մենք ժամանել ենք գրավոր փաստաթղթերի մեծ փաթեթով, արդեն կոնկրետ պայմանավորվածություններ, նախագծեր ու առաջարկներ ենք վերցրել, հույս ունեինք, որ այսօր հնարավոր կլինի գոնե արձանագրություն ստորագրել այն կետերի վերաբերյալ, որոնց շուրջ, կարծես, արդեն սկզբունքային համաձայնություն ենք ձեռք բերել։ բայց ուկրաինական կողմը վերցրեց այս բոլոր փաստաթղթերն՝ ուսումնասիրելու, տեղում ոչինչ չկարողացավ ստորագրել։ Ասացին, որ մենք կանդրադառնանք այս հարցին, հավանաբար հաջորդ հանդիպմանն»,- ասել է նա։

Մեդինսկու խոսքով՝ Ռուսաստանը հուսով է, որ երեքշաբթի օրվանից Ուկրաինայում վերջապես կսկսեն գործել հումանիտար միջանցքներն, այս մասին ռուսական կողմին վստահեցրել է ուկրաինական պատվիրակությունը։

«Այսօր մենք երկար քննարկում էինք հումանիտար միջանցքների խնդիրը, որի շուրջ պայմանավորվել էինք վերջին հանդիպմանը, որոնք բացարձակապես չէին աշխատում տեղում ուկրաինական զինված ուժերի կողմից իրենց հրամանատարության և ադմինիստրացիայի հրահանգները չկատարելու պատճառով։ Մենք այդ հարցը խիստ ենք բարձրացրել։ Հուսով ենք, որ վաղվանից այդ միջանցքները վերջապես կսկսեն աշխատել: Ուկրաինական կողմը մեզ հավաստիացրել է դրանում»,- ասել է նա։