Բավ է պառակտվել
26-11-2016 14:53

Մեդվեդևը հաջողություն է մաղթել ՀՀԿ-աններին

ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներին այսօր ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ռուս-հայկական հարաբերություններն ավելի ամուր են դարձել ԵՏՄ Հայաստանի անդամակցությամբ, ասվում է ՌԴ վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ՀՀԿ համագումարի պատվիրակներին ու հյուրերին հասցեագրված ուղերձում, որը Երևանում ընթերցել է «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը։

«Մեր երկրներին կապում են բարեկամության և բարիդրացիության բազմադարյա կապերը»,-ասվում է ողջույնի խոսքում։

Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալով երկու երկրների կապերն ավելի ամուր են դարձել, բացվել են նոր հնարավորություններ խոշոր, փոխշահավետ նախագծերի իրականացման համար։

«Մեր երկու կուսակցությունները հատուկ ուշադրություն են դարձնում ինտեգրացիոն գործընթացներին, Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ու բարձրացմանը, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն սերտ գործակցություն առևտրատնտեսական, ներդրումային ծրագրերի իրականացմանը, մշակութային համագործակցության բարձր մակարդակին, որին նպաստում է նաև Հանրապետական և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների սերտ համագործակցությունը»,- ասվում է ուղերձում։

Մեդվեդևը նաև հույս է հայտնել, որ համագումարում կընդունվեն արդյունավետ որոշումներ, որոնք կնպաստեն երկրի առջև ծառացած տնտեսական, սոցիալական մարտահրավերների լուծմանը։