Բավ է պառակտվել
09-04-2016 13:03

Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Հայաստանին և Ադրբեջանին.Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ռազմա-տեխնիկական համագործակցությունն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

«Կսկսեն զենք գնել այլ երկրներից, և դրա մահաբերության մակարդակը դրանից չի նվազի: Միևնույն ժամանակ, կարող է խախտվել հավասարակշռությունը, որ գոյություն ունի այն բանի հետ կապված, որ մենք հասկանում ենք՝ ինչպիսին է մեր գործընկերների պահանջարկը, և բոլորը պատկերացնում են՝ ինչպիսին է ուժերի դասավորությունը տարածաշրջանում»,- ասել է նա:

Մեդվեդևը նշել է, որ այլ երկրների մուտքն այդ շուկա չի բարելավի իրավիճակը, ավելի շուտ կարող է ավելի բարդացնել այն: