Բավ է պառակտվել
15-09-2016 08:56

Մեդվեդևը Կարեն Կարապետյանի հետ կառուցողական երկխոսության պատրաստակամություն է հայտնել

ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ Կարեն Կարապետյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, որում վերջինս վերահաստատել է համատեղ կառուցողական աշխատանքի իր պատրաստակամությունը` Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների փոխգործակցության բոլոր ակտուալ հարցերի շուրջ:

Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես նշված է.

«Ռուսաստանին և Հայաստանին միմյանց են կապում դաշնակացային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը` հիմնված ամուր բարեկամության ավանդույթների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Վստահ եմ, որ համագործակցության հետագա զարգացումը առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացումը ամբողջովին բավարարում են մեր երկրների երկարաժամկետ շահերին»: