Բավ է պառակտվել
29-04-2015 08:08

Մեդվեդևը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել

ՌԴ Կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի իր պաշտոնակցին և հայ ժողովրդին:

Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի Հովիկ Արգամի

Այս օրերին մենք հարգում ենք պատմության մեջ ամենադրամատիկ իրադարձություններից մեկի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում զանգվածային բռնաճնշումների հետևանքով զոհվածների համար:

Քաղաքակրթության և մարդկության դեմ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացում: Յուրաքանչյուրի պարտքն է խնամքով պահպանել այս ահասարսուռ ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը և անել ամեն ինչ որ անցյալի սարսափները երբևէ և ոչ մի տեղ չկրկնվեն: Այս պատմական դասերի անանց արժեքը հերթական անգամ ընդգծեցին վերջերս Երևանում տեղի ունեցած սգո արարողությունները:

Ռուսաստանի դաշնության կառավարության և իմ անունից կարեկցանք և ցվակցություն ենք փոխանցում Ձեզ և եղբայրական Հայաստանի քաղաքացիներին: Մենք կիսում ենք ձեր վիշտն ու ցավը:

Հավերժ հիշատակ զոհերին: Թող ապագա սերունդները մշտապես ապրեն խաղաղության և համերաշխության մեջ:

Հարգանքով Դմիտրի Մեդվեդև»: