Բավ է պառակտվել
06-04-2015 08:37

Մեդվեդևը բարձր է գնահատել միջև վստահության մակարդակը ՌԴ-ի և Վյետնամի

Ռուսաստանի և Վյետնամի միջև եղած վստահության բարձր մակարդակը թույլ է տալիս այս երկու երկրներին ընդլայնել համագործակցությունը բազում առանցքային ոլորտներում, մասնավորապես, նավթագազային ուղղությամբ, ատոմային էներգետիկայի և ազատ առևտրի ոլորտում, հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հանոյում իր վիետնամացի գործընկերոջ հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ: ՌԴ կառավարության ղեկավարը նաև ընդգծեց, որ անհամբեր սպասում է Հոշիմին իր մեկնելուն, որտեղ նախատեսված է հանդիպում ՌԴ և Վիետնամի գործարար շրջանակների հետ: Նա նշեց, որ Վիետնամի հարավ նախատեսվող այցը կապված է այս տարի Վիետնամի ազատագրման և վերամիավորման 40-ամյակի հետ: Բացի այդ Մեդվեդևը նշեց, որ Մոսկվայում ուրախությամբ կընդունեն վիետնամական պատվիրակությանը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումներին: Ակնկալվում է, որ մայիսի 9-ին Մոսկվայում կլինի Վիետնամի նախագահ Չհոնգ Թան Շանգը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ապրիլի 6-7-ին` Վիետնամում, Մեդվեդևը մտադիր է քննարկել երկկողմանի հաշվարկների և ներդրումային գործարքների հարցերը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանը և Վիետնամը պետք է համագործակցության նոր ձևաչափեր փնտրեն և զարգացնեն նավթագազային ոլորտում: Իր այցից առաջը Մեդվեդևը նշել էր, որ Վիետնամը ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է: Վերջին հինգ տարվա ընթացքում Ռդ-ի և Վիետնամի միջև նկատվել է առևտրի ծավալների կայուն աճ: 2013 թվականին առևտրի շրջանառությունը կազմեց  4 մլրդ. դոլար: 2014 թվականին առևտրի շրջանառությունը կրճատվեց մինչև 3,8 մլրդ. դոլար, որը կապված է մակրոտնտեսական պայմանների վատթարացմամբ, ռուբլու փոխարժեքի անկմամբ և մի շարք պայմանագրերով պարտավորությունների ավարտով: