Բավ է պառակտվել
28-09-2020 14:17

ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Դմիտրի Մեդվեդև

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս մասին «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր փուլը կրկին հանգեցրեց արյունահեղության, մարդկանց մահվան: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծվել բռնի ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», – գրել է Մեդվեդևը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահը Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է արել հանդարտվել, դադարեցնել սրացումը, զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, հակառակ դեպքում աղետից խուսափել հնարավոր չէ:

«Ես բազմիցս համոզվել եմ դրանում, այդ թվում նաև այն ժամանակ, երբ ես Ռուսաստանի Դաշնությունից միջնորդ էի հանդես գալիս երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում: Այժմ բոլոր կողմերը պետք է հանդարտվեն», – գրել է Մեդվեդևը:

Հայաստանի խորհրդարանը «Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հումանիտար ճգնաժամ ստեղծելու մասին» հայտարարություն է ընդունել
ЕС призывает тщательно расследовать "смертельную вспышку насилия на карабахской линии соприкосновения"
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հղի է լայնածավալ ռազմական հակամարտությամբ. Մատվիենկո
Հայաստանն Ադրբեջանին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհի ոսկրեր ու քարտեզներ
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները պայմանավորվել են ժամանակավոր հրադադարի մասին