ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական նպատակը կա՛մ Միացյալ Նահանգների փլուզումն է, կա՛մ Ամերիկային հզոր հակակշիռ ստեղծելը։ Առաջնահերթ խնդիրների թվում նա առանձնացրել է «Արևմուտքի, այդ թվում՝ Եվրոպայի առավելագույն թուլացումն ու նվաստացումը»։
«Միակ նպատակը կարող է լինել կա՛մ ԱՄՆ-ի փլուզումը, կա՛մ, առնվազն, Ամերիկային լիարժեք հակակշիռ ձևավորելը, ինչպես ԽՍՀՄ-ի և Վարշավյան պայմանագրի ժամանակ էր։ Այս առումով արդեն տեսանելի են նոր գլոբալ հավասարակշռության հեռանկարներ՝ ՇՀԿ, BRICS և այլ տարածաշրջանային դաշինքներ, ինչպես նաև գլոբալ հարավի երկրների հետ կապերի ակտիվ զարգացում»,- նշել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
Նրա կարծիքով՝ նման հավասարակշռության այլընտրանքը «տոտալ պատերազմն է, որը կհանգեցնի մարդկության լիակատար ոչնչացմանը»։ Մեդվեդևն ընդգծել է. «Առանց հավասարակշռության աշխարհը ներկա պայմաններում նույնիսկ մեկ տասնամյակ չի դիմանա։ Եթե Արեւմուտքը չհասկանա այս պարզ փաստը, հետեւանքները աղետալի կլինեն բոլորի համար։ Սա այն իրավիճակը չէ, որ մի կողմի մահը մյուսին հաղթանակ բերի»։