Բավ է պառակտվել
17-04-2014 17:11

Դմիտրի Մեդվեդևը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին շնորհավորել է

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

՛՛Հարգելի Հովիկ Արգամի,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ռուսաստանին եւ Հայաստանին կապում են դաշնակցային հարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա: Վստահ եմ, որ մեր երկկողմ համագործակցության հետագա զարգացումը առեւտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական եւ այլ ոլորտներում, նոր խոշոր համատեղ ծրագրերի իրականացումը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին հայ գործընկերների լիարժեք միացումն ամբողջովին համապատասխանում են մեր պետությունների շահերին: Պատրաստ եմ Ձեզ հետ կառուցողական աշխատանքի Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ փոխհամագործակցության բոլոր արդիական հարցերի շուրջ:

Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Հովիկ Արգամի, քաջառողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՛՛: