Բավ է պառակտվել
07-04-2016 17:12

Մեդվեդևը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ։
Ռուսական պատվիրակության անունից նույնպես ծաղկեպսակ է դրվել։
Հայկական կառավարության ղեկավարին ուղեկցել են Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Երևան, որտեղ կհանդիպի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ։
Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի մի շարք հարցեր` ներառյալ համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքի և այլ ոլորտներում։