Մինսկում բացվել է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին ժամանել են կառույցի անդամ երկրների առաջնորդները, բացի Ուկրաինայի նախագահից: Բարձրաստիճան պաշտոնյաներին ողջունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ԱՊՀ-ի առաջնորդների խորհուրդը կքննարկի հետագա զարգացմանն ուղղված 17 փաստաթղթի նախագիծ: Մինսկի Անկախության պալատում, բացի ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստից, կանցկացվեն նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերը, հայտնում է բելառուսական Belta-ն: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում մասնավորապես օրակարգում են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միացման և Ղրղզստանի միացման «ճանապարհային քարտեզի» առաջարկման հարցերը: Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին ակնկալվում է, որ հինգ երկրների առաջնորդներ կստորագրեն ԵվրԱզԷՍ-ի գործունեության դադարեցման մասին պայմանագիրը:
Բավ է պառակտվել