Բավ է պառակտվել
04-10-2022 17:03

Մենք պետք է արդարության հասնենք Հայաստանի դեմ Ադրբեջանի յուրաքանչյուր վայրագության համար․ Մենենդես

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է անզեն հայերի նկատմամբ ադրբեջանցի զինվորների կողմից մահապատիժների և հավանական ռազմական հանցագործությունների մասին հաղորդումները:

«Մենք պետք է հասնենք արդարության յուրաքանչյուր վայրագության համար, որը կատարվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա վերջին հարձակման ժամանակ»,- ասվում է կոմիտեի Twitter-ի միկրոբլոգում։

Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութը։ Հայաստանի օմբուդսմենը հաստատել է տեսանյութի իսկությունը և հայտնել, որ սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին։