Բավ է պառակտվել
24-12-2019 14:54

«Մենք գործ ունենք «պրեմիա շոուի» հետ․ Շարմազանով


Քաղաքական առումով՝ 2019 թվականը Փաշինյանի և իր թիմի չիրականացված խոստումների տարի էր»,- ՀՀԿ գրասենյակում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, ամփոփելով անցնող 2019 թվականն, ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեկ տարի անց չկա ներգաղթ, ըստ պաշտոնական տվյալների՝ 12 հազար մարդով նվազել է բնակչության թիվը, չկան ներդրումներ և պաշտոնական տվյալների համաձայն՝ 60 միլիոն դոլարով 9 ամիսների կտրվածքով նվազել է ներդրումները: Չկա նաև տնտեսական լուրջ հեղափոխություն, որի մասին խոսում էր Փաշինյանը: ՀՀԿ-ի կառավարությունն օրվա իշխանությունը թողել է երկնիշ տնտեսական աճով: Իսկ Փաշինյանի բյուջեի հիմքում հիմա դրված է 4,9 տոկոս տնտեսական աճ: Փաշինյանը խոստանում է թռիչքաձև տնտեսական աճ, սակայն որևէ ոլորտ չկա, որ թռիչքային զարգացում լինի, տնտեսական հեղափոխությունը միֆ է»,–ասաց Շարմազանովը։
Վերջինս խոսքով թռիչքաձև աճ գրանցվել է նախարարների աշխատավարձի առումով, ու մենք գործ ունենք «պրեմիա շոուի» հետ, քանի որ ականատես ենք եղել «պրեմիաների» շքերթի, քանի որ ըստ մամուլի հրապարկումների 14 ամսվա ընթացքում եղել է 14 «պրեմիա»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը անցնող տարին հայտարարում է իշխանության կողմից կատարված չմտածված ծախսերի տարի. Օրինակ լոսանջելեսյան այցը, կառավարական առանձնատան վերանորոգումը 2 միլիոն դոլարով, կես ժամ գորգեր լվանալու համար 5 միլիոն դրամ եւ այլն: Աբսուրդային հայտարարությունների պակաս էլ չի զգացվել, օրինակ Իրանում հայտարարեց, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ:
«Անցել է մեկ տարի, սակայն Փաշինյանը չի տվել որևէ օտարերկրյա գործակալի անուն. սա ուղղակի խայտառակություն է»,–ասաց Շարմազանովը։
Նշենք, որ երեկ տեղի էր ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել էր 3 –րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Խոսելով ՀՀԿ-ի անելիքների մասին ՝ ասաց, որ վերջին տասնամյակներում կուսակցությանը մշտապես եղել է իշխանական դաշտում, կառուցողական-ընդդիմադիր գործունեությունն իրենց համար նոր է.
«Բայց մի բան ուրախալի է`ՀՀԿ-ն պատվով է իրականացնում իր դերը»: Սակայն Շարմազանովը կոռեկտ չհամարեց գնահատել խորհրդարանական ընդդիմության գործունեությունը.
«Ինձ կարող է բավարարել, կարող է չբավարարել, կարեւորը`հանրությանը բավարարի: Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին`անկախ նրանից, թե նրանք ինչ ցեխ են շպրտում ՀՀԿ-ի վրա: Չնայած, ինչ կշպրտեն, երկու անգամ ավելի կստանան: Բայց մենք կարծում ենք, որ ժամանակն է մտնել գաղափարական պայքարի փուլ»:,–ասաց Շարմազանովը։

 

Արմինե Գևորգյան