Բավ է պառակտվել
06-09-2019 13:21

Մենք Ռուսատանի հետ որևէ տարաձայնություն չունենք ԱԳՆ

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական հարաբերությունները բավական ամուր են և մենք որեւէ տարաձայնություն չունենք: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական հարաբերությունները բավական ամուր հիմքեր ունեն եւ մենք որեւէ տարաձայնություն չունենք: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարը լրագրողի հարցին, թե որքանով են հավաստի մամուլում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի իշխանությունների առջեւ խնդիր է դրել մինչեւ հոկտեմբերի սկզբին Երեւան կայանալիք իր այցը ազատության մեջ տեսնել ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին:
Մնացականյանը նշեց,որ որոշ դատական, իրավական բնույթի տեղի ունենում են, բայց միջպետական մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը կարող են եւ ունակ են պահպանել այն կարեւոր օրակարգը, որի հիմքում է երկրների դաշնակցային հարաբերությունների խորացնելու նպատակը։
Մնացականյանը խոսեց նաև Սիրիա մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին,ասաց ,որ Սիրիայի հարցը մեզ համար շատ զգայուն է։
«Սիրիայի խնդրի կարգավորման գործընթացը չափազանց դինամիկ եւ բազմաշերտ է։ Այստեղ մենք առաջին հերթին ունենք մեր արտահայտված գերակայությունը, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը»,- նշեց Մնացականյանը:
ԱԳ նախարարը նշեց,որ խորհրդակցության մեջ են գործընկերների հետ Սիրիային վերաբերող հարցերում։
Հիշեցնենք, Հայաստանը սակրավորներից ու բժիշկներից բաղկացած հումանիտար առաքելություն է ուղարկել Սիրիա, որին դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ն: