Բավ է պառակտվել
03-09-2019 18:57

<<Մենք շատ տեղեր ունենք, որոնք այլևս խոցելի չեն>>. Դավիթ Տոնոյան


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքեց, այն խոսակցությունները՝ թե ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել հայկական զորախումբը Սիրիայից: Ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում այդ խոսակցությունները:
<< Որևէ քննարկում չի եղել այդ թեմայով և հայկական զորախումբը շարունակում է հումանիտար գործողությունները Սիրիայում>>, - ասաց Տոնոյանը։
Նախարարը անդրադարձավ նաև Հայաստանում զենքի մատակարարման մրցույթի տապալման գործով հարուցված քրեական գործին, որին մասնակցել է ռուսական «Օրսիս» ընկերությունը:
Հիշեցնենք,որ Հայաստանում քրեական գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի տապալման համար, որին մասնակցել է ռուսական ընկերություն:
Իսկ ընկերությունը <<Պրոմտեխնոլոգիա>> խմբի մաս է կազմում և տարիներ շարունակ Երևանին մատակարարել է զենք, փամփուշտ և օպտիկական սարքավորումներ: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք այժմ «սև ցուցակում» են:
Տոնոյանը նշեց,որ այս պահին քրգործ է հարուցված, նախաքննություն է իրականացվում, հետևաբար որևէ մեկնաբանություն իր կողմից ճիշտ չի լինի:
Հարցին, թե ինչու է այդ գործով անցնող բարձրաստիճան սպան շարունակում ծառայությունը, նախարարը պատասխանեց. <<Որովհետև իր մեղավորությունը որևէ ձևով չի հաստատվել դեռևս>>:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսեց նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին,ասց որ փոփոխություն չի լինելու։
Դիտարկմանը, թե այդ պաշտոնին նշանակվելու համար շրջանառվում է Պաշտպանության նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, Տոնոյանն արձագանքեց. <<Ով որ շրջանառում է, իրենց հարց տվեք>>։ Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե հակառակորդն այլևս չի կարող գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, ՀՀ պաշտպանության նախարարն ասաց. <<Մենք շատ տեղեր ունենք, որոնք այլևս խոցելի չեն>>։

 

Արմինե Գևորգյան