Բավ է պառակտվել
08-05-2014 15:37

Մեր կառավարությունները միշտ էլ արդյունավետ են աշխատել. Ա. Աշտյան

՛՛Մեր կառավարությունները միշտ էլ արդյունավետ աշխատանքին են կողմնորոշված եղել: Բացառություն չի լինի նաեւ նախարարների ներկայիս կազմը, որ փորձառու մասնագետներից է բաղկացած: Այնպես որ, գործադիր իշխանության ոլորտում ՀՀԿ աշխատանքի արդյունավետությունն ավելի ակնառու կդառնա: Կարող եմ իմ ոլորտին վերաբերող փակագծերը մի փոքր բացել: Նախկին ծրագրում կրթությանը վերաբերող 20 առաջարկություն կար, գիտությանը` 10: Դրանց մի մասն, իհարկե, արդեն իրականացվել է, քանի որ նախորդ կառավարությունն իր աշխատանքը 2013թ. էր սկսել: Նոր ծրագրում կրթությանը վերաբերող առաջարկությունները 25-30 տոկոս են կազմում՛՛,- նշել է Աշոտյանը: