Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն X-ի իր միկրոբլոգի էջում մանրմասներ է հայտնել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ քննարկումներից։
Նա, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կամայականորեն կալանավորելու և այս տարածքում հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ։
Երեկ ես հնարավորություն ունեցա քննարկելու դա Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության գործընթացի մասին զեկույցի հեղինակ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։
Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, Ադրբեջանի կողմից պահվող 100 հազար փախստականների ու քաղբանտարկյալների հետ են։ Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, արցախահայության ներկայացուցիչներին կհանձնեմ Փարիզի պատվավոր քաղաքացիություն։
Փարիզը նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին։
Բավ է պառակտվել