Բավ է պառակտվել
02-09-2016 16:30

Մերկելը մտադիր չէ հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևից

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի հրաժարվի Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևից:

Ըստ Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի ներկայացուցիչ Ֆոլկեր Քաուդերի, Գերմանիայի կանցլերն իր հետ զրույցում հաստատել է, որ հետագայում ևս մտադիր է սատարել խորհրդարանի դիրքորոշմանը:

Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները գրել էին, որ ԳԴՀ մի շարք նախարարներ միասնական կարծիք են ձևավորել Հայոց ցեղասպանության հարցում: Ինչպես ակնկալվում էր, Շտեֆեն Զայբերտը պետք է ելույթ ունենար լրագրողների առջև Գերմանիայի կառավարության անունից`բանաձևին չսատարելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ:

Անկարան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արգելել է գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ: