Բավ է պառակտվել
11-12-2018 15:47

Մերկելը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանում կայացած ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտթություններում հաղթանակի կապակցությամբ։

Դեկտեմբերին 9-ին կայացած Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին Փաշինյանի գլխավորած “Իմ քայլը” դաշինքը ստացել է ընտրողների ձայների 70,43%-ը։
“Գերմանիայի դաշնակին հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը”,- ասվել է կանցլերի կայքում տեղադրված շնորհավորական ուղերձում։
Մերկելը նշել է, որ Գերմանիան ցանկանում է այսուհետ ևս իր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան կատարած այցի շրջանակում ձեռք բերված համաձայնությունը՝ հարաբերությունների խորացման վերաբերյալ։
“Այս ամենի համատեքստում ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում”,- ասվել է ուղերձում։

Ընթացիկ տավա ապրիլին կայացել էր Մերկելի պաշտոնական այցը Հայաստան։

Համաձայն ԿԸՀ հրապարակած ընտրությունների նախնական արդյունքների, բացի “Իմ քայլը” դաշինքից յոթերորդ գումարման խորհրդարան են անցել նաև “Բարգավաճ Հայաստան” (8,27%) և “Լուսավոր Հայաստան” (6,37%) կուսակցությունները։
Նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցութանը (4,7%) և Հայ Հեղափոխական Դաշնակցությանը (3,89%) չի հաջողվել հաղթահարել 5%-ի շեմը։
Ընտրություններին մասնակցող վեց քաղաքական ուժ հավաքել են ընտրողների 2 %-ից քիչ ձայն։