Բավ է պառակտվել
03-03-2015 10:30

Մերկելը առաջարկել է «նորմանդական քառյակի» հանդիպումը անցկացնել Բեռլինում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրավիրել է «նորմանդական քառյակին» մարտին Բեռլին Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցը քննարկելու համար: Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հեռախոսազրույցը կայացել է երեքշաբթր գիշերը: Զրուցակիցները Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում արձանագրել են առաջընթաց: Նախորդ տարվա ապրիլին Ուկրաինայի իշխանությունները Դոնբասում երկրում պետական հեղաշրջումից դժգոհողների դեմ ուժային գործողություններ են անցկացրել: ՄԱԿ-ի վերջին տվյալներով հակամարտության զոհ է դարձել ավելի քան 6 հազար խաղաղ բնակիչ: Ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդիրը քննարկվում է տարբեր ձևաչափերում, մասնավորապես ՌԴ-ի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ Մինսկում անցկացվող կոնտակտային խմբի հանդիպումների շրջանակներում: Կոնտակտային խմբի հերթական հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 12-ին և ավարտվել է Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը ուղղված համալիր միջոցների ստորագրմամբ: Մասնավորապես ստորագրված փաստաթուղթը ենթադրում էր Դոնբասում փետրվարի 15-ից հրադադարի հայտարարում, ծանր զինատեսակների հետ քաշում և անվտանգության գոտու ստեղծում: Դոնբասում հրադադար հայտարարելուց հետո սկսվեցին փոխհրաձգություններ, կողմերը մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և հայտարարում, որ իրենք պարզապես պատասխան կրակ են արձակում: