Բավ է պառակտվել
07-06-2016 15:57

ՌԴ-ն կարևոր դեր կխաղա ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Ռուսաստանը կարևոր դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանն, իհարկե, կարևոր դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այստեղ մենք կօգտագործենք մեր կապերը, որպեսզի աջակցենք ռուսական կառավարությանը, ինչպես նաև ամերիկյան և ֆրանսիական կառավարություններին՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Մերկելը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա: