Բավ է պառակտվել
09-02-2015 13:28

Մերկելը Պուտինին վերջնագիր է ներկայացրել. WSJ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մինչև չորեքշաբթի ժամկետ է տվել Ուկրաինայի արևելքում հակամարտության վերաբերյալ Արևմուտքի առաջարկը ընդունելու համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ մեջբերելով իր սեփական աղբյուրները: Աղբյուրների խոսքով՝ եթե ՌԴ առաջնորդը մերժի Մերկելի և Օլանդի նախագիծը, Ռուսաստանին նոր պատժամիջոցներ են սպասվում: Նախորդ ուրբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի միջև բանակցություններ են տեղի ունեցել: Պետությունների առաջնորդները քննարկել են ուկրաինական հարցը, հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ: Հանդիպման արդյունքներով որոշվել է չորեքշաբթի՝ փետրվարի 11-ին, անցկացնել «նորմանդյան քառյակի» առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում կշարունակվի Դոնբասի ճգնաժամի կարգավորման խնդրի քննարկումը: Մամուլի կարծիքով՝ Ուկրաինայի խաղաղության նախագծի ամենաբարդ կետերից մեկը հրադադարի վերահսկումն է: