Բավ է պառակտվել
28-02-2023 13:02

Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության հնարավոր պայմանագրի վերաբերյալ որոշ առաջարկների շուրջ ունեն կոնսենսուս. Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի որոշ հարցերի շուրջ կոնսենսուսի մասին։

Միաժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, Սինոնյանը չմանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը։ «Չեմ կարող բարձրաձայնել, բայց կարող եմ ասել, որ դրանք միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ են»,- ասաց նա՝ նշելով, որ պայմանագրով «Հայաստանի պետականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության տակ ականներ չեն կարող դրվել»։

Ինչ վերաբերում է Արցախի ապագային, Սիմոնյանը նշեց, որ այդ հարցը երկու երկրների պայմանագրի մեջ պետք է որևէ ձևով արտահայտված չլինի։

Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանը դեռ պատասխան չի ստացել Ադրբեջան ուղարկված փաստաթղթի վերջին տարբերակի վերաբերյալ։

«Այս պահին ես այս պահին տեղեկություն չունեմ արձագանքի մասին, ինչ վերաբերում է հնարավոր հանդիպումների քննարկմանը, ապա դրանք անընդհատ ընթանում են և բոլոր հնարավոր վայրերից անընդհատ առաջարկներ են ստացվում»,- ասաց Սիմոնյանը։