Բավ է պառակտվել
12-11-2020 02:33

ՌԴ-ն և Թուրքիան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոն ստեղծելու մասին

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները և ռուս խաղաղապահների տեղակայումը հնարավորություն են տալիս դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել խաղաղ կյանքին վերադառնալու համար:

«Ռուս խաղաղապահների ներկայությունը կապահովի կայունություն ճգնաժամային տարածաշրջանում, կդադարեցնի փախստականների հոսքերը և կնպաստի նրանց վերադարձին իրենց բնակության վայրեր», - ընդծել է նախարարը:

Նա նշել է, որ «համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու որոշումը թույլ կտա հուսալի վերահսկողություն իրականացնել կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման նկատմամբ և ամուր հիմք կստեղծի հակամարտության երկարատև կարգավորման համար»:
Միասնական կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում և կզբաղվի հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ տեղեկատվություն հավաքելով, ամփոփելով և ստուգելով: Կենտրոնը կդառնա մարմին, որը կքննարկի համաձայնությունների խախտումների հետ կապված ցանկացած բողոք, հարց կամ մտավախություն: